News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 19
Տեսնել լրահոսը

Դիտակ-Ջրաշեն ավտոճանապարհի մոտ 2,116 կմ հատվածի վերականգնման աշխատանքներն ավարտված են։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հրամանով ստեղծված հանձնաժողովի անդամներն այցելել են  նշված ճանապարհահատված, դիտարկել իրականացված աշխատանքները։

Վերանորոգված 2,116 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի 0,75 կմ-ն անցնում է Դիտակ համայնքով, 1,366 կմ-ը՝ Ջրաշենով։

Կապալառու կազմակերպությունը՝ «Կապավոր» ՍՊԸ-ն, անցած յոթ ամիսների ընթացքում վերանորոգել է ճանապարհի հողային պաստառը, տեղադրել ասֆալտբետոնե  պատվածք, վերանորոգել է ջրահեռացման համակարգը, տեղադրել է նոր երկաթբետոնե վաքեր եւ մետաղական խողովակներ։ Կառուցվել են մայթեր, իջատեղեր ու  կողնակներ, տեղադրվել ճանապարհային նշաններ, անվտանգության էլեմենտներ, կատարվել է գծանշում:

Դիտակ-Ջրաշեն ավտոճանապարհը վերականգնվել է «Կենսական նշանակության  ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի  շրջանակներում։

Աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված...
Ապարանի եւ Արագածի ավտաճանապարհներին բուք է
ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են…
Խորվաթիայում կկառուցեն Եվրոպայում ամենաերկար ճոպանուղին
Երթուղու երկարությունը կկազմի 4,7 կմ…
Սեւանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է. Ապարանում գետնաբուք է
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ...
Լարսի ճանապարհը բացվել է նաեւբեռնատարների համար
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանում Հայաստանի դեսպանատնից…
Արագածոտնի մի շարք ճանապարհներ դժվարանցանելի են. Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով...
Ամենաշատ