News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լոնդոնյան ռեստորանը փակել է զուգարանի մուտքը, որպեսզի հաճախորդները կարողանան սեփական փորձով զգալ, թե ինչ են զգում 2,3 մլրդ մարդ աշխարհում, որոնք զուգարանի հասանելիություն չունեն, գրում է  AP-ն։

Ռեստորանի ղեկավարությունը արգելել է զուգարանից օգտվել ամեն երրորդ այցելուի։ Հաճախորդները վրդովված են եղել, հատկապես երբ դերասանը, ներկայանալով որպես ռեստորանի աշխատակից, առաջարկել է կարիքները հոգալ հիմնարկությունից մի քանի կմ հեռավորության վրա, որտեղ զուգարան կա։

Զուգարանային ապրանքներ արտադրող Harpic բրիտանական արտադրողը ակցիա է կազմակերպել Զուգարանի համաշխարհային օրվան ընդառաջ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՅՈւՆԻՍԵՖ-ի ու Էլեկտրակապի միջազգային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի միլիոնավոր մարդիկ են մահանում ջրի, սանիտարական պայմանների եւ հիգիենայի հետ կապված հիվանդություններից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ