News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 19
Տեսնել լրահոսը


ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա «Մեր խոսքը գործ է» եւ «Հավատա, վստահիր, պահանջիր» կարգախոսներով։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատագամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ ընտրություններում ինքը հանդես կգա իր սեփական՝ «Միասին կառուցենք նոր Հայաստանը» կարգախոսով։

Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակը գլխավորում է  Գագիկ Ծառուկյանը, երկրորդ համարը ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն է, իսկ երրորդը Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արթուր Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9–ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի 11 քաղաքական ուժ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
ԿԸՀ նախագահ. Ընտրական գործընթացի ժամկետների խախտումներ չեն հայտնաբերվել
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել է, որ ընտրական գործընթացի ժամկետները չեն խախտվել...
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի արտահերթ նիստը. օրակարգում ԿԸՀ գործունեության հաղորդումն է
Նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ...
2018 թվականի ընտրությունները բովանդակային առումով բացառիկ էին. Փաշինյան
Իմ առաքելությունն է ժողովրդին, հայրենիքին եւ պետությանը ծառայելը…
ԱԺ ընտրությունների մասին ԿԸՀ հաղորդումը ներկայացվել է խորհրդարան. Այն կընդգրկվի օրակարգում
ԱԺ օրակարգում չընդգրկված հարցերի շարքում կա եւս 5 հարց, որոնք մնացել են դեռ նախորդ Ազգային ժողովից...
Հայաստանում բարեփոխումներից ակնկալիքները հսկայական են․ դիտորդական առաքելության ղեկավար
«Բարեփոխումների եւ կյանքի պայմանների բարելավման հանդեպ ակնկալիքները մեծ են»․․․
Ամենաշատ