News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 24
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, դրա համար նա լավ ներուժ ունի։ Այս մասին ՏԱՍՍ–ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք համարել, որ Հայաստանը զրկվել է այդ պաշտոնում իր թեկնածուին առաջադրելու հնարավորությունից  եւ ընդունվել է արդյոք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանին ներկայացուցչին առաջադրելուց  զրկելու որոշում՝ հաշվի առնելով Ղազախստանի նախագահի հայտարարությունը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ամփոփմանը, Մնացականյանը նշել է, որ ՀԱՊԿ–ն ներկայացնում է անվտանգության ոլորտում 6 գործընկերների ռազմատեխնիկական համագործակցության հարթակ.

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է Հայաստանին մնա եւ դրա համար մենք լավ կադրային ներուժ ունենք։ Միաժամանակ հարցի հիմքում հետեւյալն է՝ առաջին հերթին, նորմատիվ բազան չի նախատեսում ինչ–որ կոնկրետ լուծում այն դեպքի համար, եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից իր լիազորությունների կատարումն անհնար է: Երկրորդ՝ որոշումները ՀԱՊԿ-ում ընդունվում են կոնսենսուսով։ Երրորդ՝ ՀԱՊԿ հեղինակությունը, կենսունակությունը եւ արդյունավետությունը չափազանց կարեւոր է Հայաստանի համար։ Որպես ՀԱՊԿ անդամ մենք հետաքրքրված ենք ուժեղ կազմակերպության գոյության գործում  եւ մեր ներդրումն ենք կատարում դրանում։

Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գործող քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, քանի որ ծագել էին ներքին բնույթի իրավական խնդիրներ: Հայաստանն ամեն ինչ արել է, որպեսզի հենց սկզբից տարանջատի կազմակերպությունն ու մեր երկրի ներքին խնդիրները

Մեր մոտեցումն ուղղված է ընդհանուր առմամբ կազմակերպության գործունեության ամրապնդմանը, լայն իմաստով բոլոր 6 անդամների միասնականության ուժեղացմանը։ Այնպես որ պատասխանելով հարցին կասեմ, որ ոչ՝ չի նշանակում։ ՀԱՊԿ կազմում 6 իրավահավասար անդամներ են եւ որոշումներն այստեղ կոնսենսուսով են ընդունվում»,–հավելել է Մնացականյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՊԿ-ում հաջողվեց Բաքվին զենք վաճառելու հարցում կոնսենսուսի հասնել․ Նիկոլ Փաշինյան
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հռետորաբանությանը, ապա, ինչպես նշեց Փաշինյանը, մոտ ապագայում այն դժվար թե զգալիորեն փոփոխվի․․․
Չի կարող մարդը քննադատի ՀԱՊԿ-ն, հետո դառնա վարչապետ ու ՀԱՊԿ-ի համաժողովներում 11 անգամ «Спасибо»-ներ շռայլի. ՀՀԿ խոսնակ
Պետական գործիչը պետք է լինի կանխատեսելի...
Հայ խաղաղապահներըմեկնել են Դուշանբե. Նրանք կմասնակցեն «Անքակտելի եղբայրություն-2019» զորավարժությանը
ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2019թ. պլանի համաձայն…
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը մասնակցում է «Փոխգործակցություն-2019» համատեղ զորավարժությանը
«Փոխգործակցություն-2019» համատեղ զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության ղեկավարման...
ՀՀ պաշտպանության փոխնախարարը մասնակցել է ՀԱՊԿ շրջանակում անցկացված աշխատանքային նիստին
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մ.Ղամբարյանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում հոկտեմբերի 9-ից 11-ն անցկացված ՀԱՊԿ անդամ...
Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումը մեկնել է Բելառուս
ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի եւ միջոցների «Որոնում-2019» զորավարժությանը...
Ամենաշատ