News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ես անչափ գնահատում եմ ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ փոխհարաբերությունները, փոխըմբռնումը եւ նրա արագ հասանելիությունը, ինչպես նաեւ փորձը եւ գիտելիքները: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով՝ Երեւանի եւ Մոսկվայի միջեւ եղել է եւ կա բավականին հագեցած օրակարգ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով: «Բնականաբար, պաշտոնական շփումների համար նոր հնարավորություններ կլինեն: Բայց, միաժամանակ, անցած վեց ամիսներին մենք շփվելու շատ առիթներ ենք ունեցել, այդ թվում՝ միջազգային հարթակներում, լինի դա ՀԱՊԿ կամ ՄԱԿ շրջանակում: Անցյալ շաբաթ հանդիպել ենք Աստանայում:

Ես շատ բարձր եմ գնահատում մեր փոխհարաբերությունները, փոխըմբռնումը եւ նախարար Լավրովի արագ հասանելիությունը, ինչպես նաեւ փորձը եւ գիտելիքները: Կարող եմ ասել, որ այս ընթացքում մեր միջեւ հաստատվել են մեր երկրների փոխհարաբերությունների ռազմավարական բնույթին համապատասխանող հարաբերություններ:

Դուք հրաշալի տեղյակ եք, թե ռուս-հայկական հարաբերությունների երկկողմ օրակարգը որքան հագեցած է ու դինամիկ՝ գիտությունից, մշակույթից, կրթությունից ինչեւ տնտեսություն, էներգետիկա, տրանսպորտ եւ, իհարկե, ռազմա-տեխնիկական համագործակցություն: Գոյություն ունեն համագործակցության հաստատված ձեւաչափեր, որոնք մեզ թույլ են տալիս մեր դաշնակցային փոխհարաբերությունների խորացման նոր ուղղություններ որոշել:

Մեր փոխհարաբերությունները համաձայնեցվում են նաեւ այնպիսի կազմակերպությունների միջոցով, ինչպես ԵՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը, մենք սերտորեն համագործակցում ենք նաեւ այլ բազմակողմ հարթակներում: Մենք ամուր դաշնակցային հարաբերություններ ունենք, որոնք կառուցվում են իրավահավասարության, փոխվստահության եւ փոխհարգանքի հիմքի վրա»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սահմանին ծածանվող ՀՀ եւ ՌԴ պետական դրոշները մեր բարեկամական հարաբերությունների խորհրդանիշն են. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անցյալ շաբաթավերջին այցելել է Հայաստանի պետական սահման, եղել Ռուսաստանի սահմանապահ զորքերի...
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ
Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ…
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ
Զրուցակիցները խոսել են կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակի մասին, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր...
Չեմ կարծում՝ ՀՀ-ում կլինի կամիկաձե իշխանություն, որը կմտածի հակառուսական տրամադրություններ գեներացնելու մասին.Ղազինյան
Փորձեր, իհարկե, արվում են, արվում են շանտաժի լեզվով, սպառնալիքների լեզվով խոսել Ռուսաստանի հետ, տալ եթեր ՌԴ-ում ինքնահռչակ ընդդիմության ղեկավարին…
Որոշ ուժերի կողմից փորձ է արվում տարածել հակառուսական տրամադրություններ. Միքայել Մելքումյան
Մի՞թե մոռանում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցն է, ամենամեծ առեւտրատնտեսական գործընկերը...
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Այս իրադարձությունը, իհարկե, սկզբունքային նշանակություն ուներ Ռուսաստանի պետականության հետագա ամրապնդման…