News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 14
Տեսնել լրահոսը

Վերլուծական Siegel + Gale ընկերությունը հարցում է կատարել ավելի քան 15 000 մարդկանց շրջանում, որոնք գնահատել են համաշխարհային 800 բրենդների՝ այն ցուցանիշով, թե որքանով է հասկանալի նրանց գործունեությունը, որքանով են նրանց ծառայությունները հասարակ օգտագործման համար, եւ որքանով են նրանք ազնիվ գնորդների հետ՝ տեղեկացնում է «КоммерсантЪ»-ը։

Netflix-ը բարձրացել է առաջին հորիզոնական՝ համեմատած 4 տարվա վաղեմության ցուցանիշների հետ։ Ինչպես հաստատում են վերլուծաբանները, դա կապված է ծառայության հասարակ լինելու հետ։ Netflix-ն առաջարկում է սկսել դիտումը, ընդհատել եւ վերսկսել այն՝ առանց գովազդի եւ բարձր որակով։

Երկրորդ տեղում անցյալ տարվա առաջնորդ Aldi գերմանական սուպերմարկետների ցանցն է։ Գնորդների կարծիքով՝ դա կապված է այն բանի հետ, որ բոլոր խանութները հստակ կառուցվածք ունեն, համարյա նույնն են, բաժինները նույն տեղում են, ինչը գնորդների ժամանակը խնայելու հնարավորություն է տալիս։

Երրորդ տեղում Google-ն է՝ չնայած նրան, որ տեխնոլոգիական ընկերությունները մեկը մյուսի հետեւից աղմուկ են բարձրացնում տվյալների արտահոսքի մասին, Google-ը հավատարիմ է տեղեկատվությունը կարգավորելու եւ այն հասկանալի ու հասանելի ձեւով օգտատերերին ներկայացնելու իր առաքելությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Samsung Galaxy S10-ի վաճառքը կմեկնարկի մարտի 8-ին, սմարթֆոնի թոփային տարբերակը 1765 դոլար է գնահատվում
Ստանդարտ S10 տարբերակը զինված կլինի 6,1 դույմ էկրանով, իսկ հիշողությունը՝ 128 կամ 512 ԳԲ։ Արժեքը կախված կլինի հիշողության ծավալից՝ կազմելով 1000 կամ 1250 դոլար․․․
Apple ընկերությունը հայտարարել է 1 մլրդ դոլար արժողությամբ նոր կամպուսի շինարարության ծրագրի մասին
Բացի այդ, ընկերությունը պատրաստվում է նոր փոքր գրասենյակներ բացել Սիեթլում, Սան Դիեգոյում եւ Կալվեր Սիրիում...
AnTuTu-ն կազմել է ամենաարդյունավետ Android սմարթֆոնների վարկանիշային ցուցակը
Առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են Huawei Mate 20 շարքի հեռախոսները...
Ֆրանսիայի ԱԳՆ կայքը հաքերային հարձակման է ենթարկվել
Հայտարարության մեջ նշվում է, որ կայքից գողացել են անձնական տվյալներ, որոնք գրեթե անհնար է օգտագործել վնասակար նպատակներով....
Գիտնականները բոզե կոնդենսատում հրավառության էֆեկտը բացատրել են խտության ալիքների ազդեցությամբ
Արդյունքում պարզվել է, որ հրավառության էֆեկտի պատճառը խտության ալիքներն են...
Instagram-ը հայտնիների, բլոգերների ու արվեստի գործիչների համար էջեր է փորձարկում
Սպասվում է, որ նոր էջերը լայն հանրությանը կներկայացվի հաջորդ տարի․․․
Partner news