News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը


Երեւանում քաղաքացին գողության նպատակով՝ լուսարձակով ուսումնասիրել է բնակարանների դռները։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ մայիսի 28-ին անհայտ անձը՝ ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, բնակարան ապօրինի մուտք գործելու պայմաններ ստեղծելու նպատակով լուսարձակով ուսումնասիրել է Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկի բնակարանների դռները և հեռացել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-177-րդ հոդվածի 3.-րդ մասի 1.1 կետով:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի տեսախցիկների տեսագրությունը, որը ֆիքսել է առերևույթ հանցագործություն կատարած անձին: Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ, և միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին, կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում ոստիկանությունը մարդկանց մահվան մեջ կասկածվող թրմավաճառների խմբի է ձերբակալել
Ոստիկանությունը հայտնել է 8 ունցիա հերոինի բռնագրավման մասին...
ԱՄՆ-ում երեկույթին հրաձգության ժամանակ 7 մարդ տուժել է
Նրա խոսքով՝ երեք տուժածների վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ...
Նյու Յորքում ոստիկանը նախկին ամուսնու եւ իր սիրեցյալի դստեր համար մարդասպան է վարձել
34-ամյա Վալերիա Ցիցինելլիին անհապաղ կալանավորել են առանց գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքի...
Գողության եւ անչափահասի հետ սեռական հարաբերության համար հետախուզվող 40-ամյա Վիտալին
ՌԴ իրավապահների նախաձեռնությամբ հետախուզվողը հայտնաբերվեց...
Ամանորին գողություն կատարած Մանուկին գտել են 4,5 ամիս անց միայն
Ամիսներ առաջ կատարված գողությունը բացահայտվեց...
Ծեծելով գերմանացուն մահվան հասցրած աֆղանացիները դատապարտվել են կարճ ժամկետներով
Նրա 17-ամյա հանցակիցը, որը անգիտակից վիճակում պառկած զոհին ոտքով գլխին հարված է հասցրել, պետք է բանտում 1 տարի եւ 5 ամիս անցկացնի...