News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Sony կազմակերպությունը 24 տարվա մեջ առաջին անգամ չի մասնակցի E3 ցուցահանդեսին։

Ինչպես հաղորդում է Game Informer-ը, Sony-ն այս մասին տեղեկացրել է պաշտոնական հայտարարությամբ։ Նման բան տեղի է ունենում 24 տարվա մեջ առաջին անգամ։ E3-ը (Electronic Entertainment Expo) համարվում է տարվա խոշորագույն ցուցահանդեսը, որի ընթացքում տարբեր կազմակերպություններ ներկայացնում են նոր համակարգչային խաղեր, խաղային կոնսոլներ, աքսեսուարներ և այլն։

Սա վերջին ամիսներին արդեն երկրորդ կարևոր միջոցառումն է, որին Sony-ն հրաժարվում է մասնակցել։ Ավելի վաղ կազմակերպությունը հայտարարել էր , որ չի անցկացնի իր ամենամյա PlayStation Experience ցուցահանդեսը դեկտեմբերի սկզբին։

Ըստ տարածված տեղեկություններին, պատճառը PlayStation 5-ի ստեղծման աշխատանքներն են, որի վրա այժմ ընկերությունը կենտրոնացրել է իր ամբողջ ուշադրությունը։

Հոկտեմբերի սկզբին Sony-ի նախագահ Կոնչիրո Յոշիդան հաստատել էր կազմակերպության պլանները՝ կապված PlayStation 4-ի ժառանգի ստեղծման հետ։

Sony-ն առաջին խոշոր կազմակերպությունը չէ, որը հրաժարվել է մասնակցել E3-ին։ 2013թ. ցուցահանդեսին չի մասնակցել Nintendo-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը