News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 15
Տեսնել լրահոսը

Ուղեւորը չվերթից երկու տարի անց դատի է տվել British Airways ավիաընկերությանը՝ թռիչքի ժամանակ ստացած վնասվածքների պատճառով՝ տեղեկացնում է Daily Mail-ը։

51-ամյա Սթիվեն Պրոսերը պատմել է, որ 2016թ․ հունվարին Լոնդոն-Բանգկոկ 13 ժամանոց չվերթի ընթացքում ինքը անհարմար դիրքով է եղել՝ կողքին նստած գեր ուղեւորի պատճառով, որի քաշը մոտ 150 կգ է եղել։

Նա ասել է, որ թռիչքի ժամանակ անձնակազմին խնդրել է փոխել իր տեղը, սակայն նրան պատասխանել են, որ բոլոր տեղերը զբաղված են։

Անհարմար դիրքի հետեւանքով ուղեւորը մեջքի նյարդի եւ կոնքի վնասվածք է ստացել։ Բժիշկը նրան բուժում է նշանակել, որը 2 տարի է տեւել։

Տղամարդու խոսքերով՝ ավիաընկերությունը չի պատասխանել իր նամակներին, ինչից հետո ինքը դատի է տվել British Airways-ին։ Վերջինիս գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել դեպքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news