News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է 2016թ․ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին երկրի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հարցերին՝ տեղեկացնում է Reuters-ը։

Այդ մասին նախագահը Սպիտակ տանը հայտնել է լրագրողներին։

Նա հստակեցրել է, որ հեշտությամբ անձամբ, առանց փաստաբանների պատասխանել է գրավոր ձեւակերպված բոլոր հարցերին։ Թրամփը հավելել է, որ թղթերը Մյուլլերին դեռեւս չեն ուղարկվել՝ աշխատանքային սեղմ գրաֆիկի պատճառով։

Ապրիլին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովը գաղտնազերծել էր 2016թ․ նախագահական ընտրությունների ժամանակ Մոսկվայի հետ Թրամփի համագործակցության մասին զեկույցը։ Ըստ այդ փաստաթղթի՝ չկա որեւէ ապացույց, որ մինչ քարոզարշավը եղած գործնական հարաբերությունները հիմք են հանդիսացել ընտրությունների ժամանակ Ռուսաստանի հետ կապերի համար։

Վաշինգտոնը բազմիցս Մոսկվային մեղադրել է իր նախագահական ընտրություններին միջամտելու կամ դրանց վրա ազդելու մեջ։ ԱՄՆ հատուկ ծառայությունների տվյալներով՝ ռուսական հետախուզությունը Դեմոկրատական կուսակցության սերվերները կոտրելու համար հաքերների երկու խումբ (Fancy Bear եւ Cozy Bear) է օգտագործել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news