News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը


Երբ տարիքով, լուրջ մարդիկ իրենց պահում են անլուրջ սուբյեկտի նման եւ կարեւորագույն նախագծերը տապալում են, հասկանում ես, որ օր առաջ այս խորհրդարանը պիտի լուծարվի։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով 12 օրինագծերից 11-ի տապալումը ՀՀԿ պատգամավորների չքվեարկելու պատճառով։

«Ես հորդորեցի Հանրապետական կուսակցության շարքին լրջանալ եւ գոնե կալանավորների մասին նախագիծը չտապալել, որով նախնական պահման վայրերում 1 օրը պետք է հաշվեր 1 ու կես օր, տեսաք՝ մարդիկ ուղղակի նախընտրեցին թեթեւսոլիկ սաբոտաժը եւ առանց որեւէ քաղաքական մոտիվացիայի, չհասկացան, թե ինչ նախագծի քվեարկության չմասնակցեցին»,–ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Քաղաքական մոտիվացիա այս գործընթացի մեջ նա չի տեսնում. «Դա ընդամենը ինքնահաստատվելու շատ տգեղ, շատ անհաջող եւ շատ անլուրջ փորձ էր»։ 

Թեեւ նրա համար պարզ չէ, թե ինչու պետք է քաղաքական ուժը ինքնահաստատման փորձ անի նախընտրական այս զգայուն փուլում. «Իրենք ընդամենը փորձեցին ցույց տալ, որ եթե ինչ–որ քվեարկություն կախված է մեկ ձայնից, ամեն մեկը փորձեց ցույց տալ, որ այդ մեկ ձայնը, որ կարող է նախագիծ տապալել, իրենցն է»։

Զոհրաբյանը վստահ է, որ քարոզարշավի ընթացքում այս քվեարկության պատկերը բացասաբար կազդի ՀՀԿ հեղիանկության վրա. «Սա խփեց իրենց, որովհետեւ այն մարդիկ, որոնք կալանավայրերում են եւ իրենց հարազատները դրսում են, պետք է գնան եւ դեմ քվեարկեն Հանրապետական կուսակցությանը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
ԿԸՀ նախագահ. Ընտրական գործընթացի ժամկետների խախտումներ չեն հայտնաբերվել
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել է, որ ընտրական գործընթացի ժամկետները չեն խախտվել...
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի արտահերթ նիստը. օրակարգում ԿԸՀ գործունեության հաղորդումն է
Նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ...