News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԿՀՎ-ում հանգել են այն եզրակացության, որ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հրամանը տվել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանը, հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ներկայացուցչին:

Washington Post-ը հայտնում է, որ իշխանությունները վստահում են ԿՀՎ քննությանը, որը սյունակագրի եւ սաուդյան ռեժիմի քննադատի սպանությունը կապում է արքայազնի հետ:

ԿՀՎ-ից զեկուցել են, որ սաուդցի 15 գործակալներ կառավարական օդանավերով Ստամբուլ են ժամանել եւ սպանությունն իրագործել Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր եւս մեկ ձայնագրության առկայության մասին, որը վկայում է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մասին, ինչպես նաեւ ապացույցների, որոնք հակասում են Սաուդյան Արաբիայի դատախազի հիմնական եզրակացություններին:

Միաժամանակ, Սաուդյան Արաբիայում պնդում են, որ թագավորության գահաժառանգ արքայազնը սաուդցի լրագրողի սպանության հետ կապ չունի:

Հիշեցնենք, որ Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են այդ նպատակով Ստամբուլ ժամանած հատուկ ծառայության աշխատակիցները։ Էր Ռիադը Խաշոգջիի անհետանալուց հետո միայն 2 շաբաթ անց է ընդունել, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։ Բայց հոկտեմբերի 25-ին սաուդցի դատախազը հայտարարել է, որ դա կանխամտածված սպանություն էր: Նշենք, որ Խաշոգջիի աճյունը դեռեւս չի գտնվել: Համենայնդեպս, պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն լրատվամիջոցները հայտնել են, որ նրա մարմինը գտնվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսի նստավայրի տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ