News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, ինչպես նախկինում, Չինաստանի հետ հարաբերությունների բարելավման հույս ունի, չնայած կոշտ դիրքորոշմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«ԱՄՆ-ն Չինաստանի հետ լավ հարաբերություններ է որոնում, որոնք հիմնված կլինեն, ազնվության, փոխադարձության եւ ինքնիշխանության հարգանքի վրա… Եվ այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է Արգենտինայում «Մեծ քսանյակի» շրջանակում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպմանը, մենք հավատում ենք, որ մեր երկու ժողովուրդների միջեւ առաջընթացին հնարավոր է հասնել, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն, նախկինի պես, կոշտ դիրքորոշում ունի»,- ասել է Փենսը՝ ելույթ ունենալով Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում:

Հիշեցնենք, որ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային պատերազմը սկսվել էր այն բանից հետո, երբ 2018 թվականի հուլիսի 6-ին ուժի մեջ էին մտել երկու պետությունների միջեւ փոխադարձաբար մեծացված մաքսատուրքերը: ԱՄՆ-ն 25 տոկոսի մաքսատուրք էր սահմանել Չինաստանից մատակարարվող 818 անուն ապրանքների համար՝ տարեկան 34 մլդ դոլար ընդհանուր ծավալով:

Չինաստանը որպես հակամիջոց նույն օրը համարժեք ծավալով ամերիկյան ապրանքների համար 25 տոկոսի մաքսատուրք էր սահմանել: Սեպտեմբերի վերջին ուժի մեջ էին մտել ԱՄՆ նոր 10 տոկոսի մաքսատուրքերը տարեկան 200 մլրդ դոլար ներմուծման ծավալով չինական ապրանքների համար: Ի պատասխան՝ Չինաստանը 10 եւ 5 տոկոսի մաքսատուրք էր սահմանել 60 մլրդ դոլար ներմուծման ծավալով ամերիկյան ապրանքների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ