News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող՝  հանրությանը հայտնի «Դարիկնոց» գիշերային ակումբի սեփականատեր Դարիկո Պ.–ն դատապարտվեց 4 տարվա ազատազրկման։

Ըստ մեղադրանքի՝ 65-ամյա Դարիկո Պ.-ն իր գիշերային ակումբում որպես մերկապարուհի-մարմնավաճառ աշխատող երկու կամ ավելի անձանց օգտագործելով, պոռնկությամբ զբաղվելու համար գույքային օգուտ ստանալու նպատակով վերջիններիս պարբերաբար այլ կացարան` ակումբին կից օժանդակ շինություններում գործող առանձնասենյակներ է տրամադրել:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Դարիկո Պ.-ին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ դատապարտել 4 տարվա ազատազրկման։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն դեպքի վերաբերյալ մանրամասներ էր հաղորդել: Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների տարածքում գործող գիշերային ակումբներից մեկում գիշերային շոու-ծրագրերի ներքո 6 պարուհիները մատուցում են նաեւ սեքսուալ բնույթի ծառայություններ, որի համար ակումբի սեփականատերը՝ Երեւանի 65-ամյա բնակչուհին, ստեղծել է անհրաժեշտ պայմանները՝ նախատեսելով հարմարավետ առանձնասենյակներ։ Նախնական տվյալներով՝  պարուհի-մարմնավաճառներն ակումբի նախասրահում վարձատրման շուրջ համաձայնության են եկել հաճախորդների հետ, ապա՝ նախապես պայմանավորված մասնաբաժինը՝ պահանջված գումարի կեսը, հատկացրել ակումբի տնօրենին, իսկ մնացած մասը պահել իրենց։

Օրենքով սահմանված կարգով ակումբում կատարված խուզարկության ընթացքում ակումբի առանձնասենյակներից մեկում հայտնաբերվել է հաճախորդը՝ պարուհու հետ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ