News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ինտերպոլի ղեկավարի պաշտոնի համար առաջիկա պայքարում անկասկած ֆավորիտ է ռուսաստանցի Ալեքսանդր Պրոկոպչուկը, հայտնում է The Times պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով՝ Պրոկոպչուկը, որը զբաղեցնում է Ինտերպոլի փոխնախագահի (2016 թվականից) եւ ՌԴ ՆԳՆ Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի պետի (2011-ից) պաշտոնները, նոյեմբերի 21-ին նշանակված ոստիկանական այս կազմակերպության ղեկավարի ընտրություններից առաջ «անշրջելի դինամիկա» է հավաքել, եւ նրա հաջողությունը փաստացի երաշխավորված է թվում:

«Մեծ Բրիտանիայի կառավարության հաշվարկով՝ պարոն Պրոկոպչուկը կհաղթի, եւ իմաստ չունի նրան կանգնեցնել»,- փոխանցել է պարբերականի աղբյուրը:

Պարբերականն այս պահին Պրոկոպչուկի միակ մրցակից է համարում  Ինտերպոլի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար հարավկորեացի Կիմ Չեն Յանգին: Պարբերականը, սակայն, չի բացառում, որ իր թեկնածուին կառաջադրի նաեւ ՀԱՀ-ը:

Երեք օր առաջ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի իշխանությունները փակել են Ինտերպոլի նախկին ղեկավար Մեն Հունվեյի անհետացման գործը: Նա սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայից Չինաստան էր մեկնել եւ այդ օրից հետո կապ չէր հաստատել, որից հետո Լիոնի դատախազությունը քննություն էր նախաձեռնեռլ՝ կապված նրա անհայտ կորելու հետ: Չինաստանի իշխանությունները հոկտեմբերի 7-ին հայտնել էին օրենքի խախտման կասկածանքով 64-ամյա Մեն Հունվեյի ձերբակալության մասին, իսկ Չինաստանի հանրային անվտանգության նախարարությունը հայտարարել էր, որ Ինտերպոլի նախկին ղեկավարը կասկածվում է կաշառակերության եւ այլ հանցագործությունների մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ