News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան զույգին եւ անօթեւանին, ում համար նրանք համացանցում հանգանակություն էին կազմակերպել, կասկածում են հանցավոր համաձայնության եւ խարդախության մեջ, հայտնում է CBSPhilly-ը:

Քեյթլին Մաքկլյուրը եւ Մարկ Դ՛Ամիկոն, որոնք         GoFundMe կայքում 400 հազար դոլար էին հավաքել, կալանավորվել են, ապա ազատ արձակվել: Անօթեւան վետերան Ջոնի Բոբիթը, որին իբր ցանկացել են օգնել, նույնպես կալանավորվել է եւ կմնա կալանված:

Մաքկլյուրը պնդել է, որ Բոբիթի հետ ծանոթացել է 2017 թվականի նոյեմբերին, երբ ավտոմայրուղի մտնելիս իր ավտոմեքենայի ընթացքը խափանվել էր: Ոչ հեռվում մուրացկանություն անող անօթեւանն իբր վերջին 20 դոլարը ծախսել էր նրա համար բենզին գնելու համար: Նա որոշել էր նույնկերպ վարձահատույց լինել եւ Դ՛Ամիկոյի հետ համացանցում դրամահավաք էր սկսել:

«Ամբողջ արշավը հիմնված էր ստի վրա,- ասել է Բերլինգթոն շրջանի դատախազ Սքոթ Քոֆինան: - GoFundMe-ում դրամահավաքը սկսելուց մեկ ժամ չանցած Մաքկլյուրը ծանոթին տեքստային հաղորդագրություն է ուղարկել, որում խոստովանել է, որ Բոբիթին օգնությունը «սկզբից մինչեւ վերջ հորինվածք» է: Իր բենզինը չէր սպառվել, եւ նա իր վերջին 20 դոլարը չէր ծախսել: Իրականում Դ՛Ամիկոն, Մաքկլյուրը եւ Բոբիթը համաձայնության են եկել, որ սարքեն ու տարածեն սրտառուչ պատմություն, որը մարդկանց կստիպի փող նվիրաբերել»:

Քննությունը պարզել է, որ նրանք ծանոթ էին նվազագույնը մեկ ամիս նախքան GoFundMe-ում արշավը: Մաքկլյուրը եւ Դ՛Ամիկոն  անօթեւանին հանդիպել են տեղական խաղատներից մեկն այցելության ժամանակ: Հավաքված փողը ծախսվել է ընդամենը մի քանի ամսում՝ Լաս Վեգաս ամանորյա ուղեւորության, BMW ավտոմեքենա եւ բազմաթիվ այլ իրեր, այդ թվում կանացի թանկարժեք պայուսակներ գնելու համար:

2018 թվականի օգոստոսին Բոբբիթը զույգին մեղադրել էր խաբեության մեջ: Նա հայտարարել էր, որ այդպես էլ չի տեսել այն բնակարանը, հանուն որի ձեռնարկվել էր դրամահավաքը: Նրան հասել էր միայն 75 հազար դոլար, անիվների վրա տուն, որը կանգնած էր Մաքկլյուրի եւ Դ՛Ամիկոյի հողամասում, եւ հին փիքափ, որը շուտով ջարդուխուրդ էր եղել: Նրանք բացատրել են, որ փողն իրենց մոտ են պահել,որ դրանք թմրանյութերի վրա չծախսի:

Հիմա երեքին սպառնում է մինչեւ 10 տարվա բանտարկություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
Ամենաշատ