News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Ոչ մի կասկած չկա, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ որոշ քաղաքական ուժերի կողմից կակտիվանան հակառուսական կարգախոսները եւ տրամադրությունները: Այս մասին նոյեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Արամ Սաֆարյանի խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել այն կուրսը, որին Հայաստանը հետեւում է 25 տարուց ավելի, եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների մեջ լարվածություն չստեղծել, որոնք մեզ համար կարեւոր նշանակություն ունեն:

«Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը մշտապես տարբերվել է նրանով, որ ունեցել է բազմավեկտոր ուղղվածություն, եւ չի կարելի թույլ տալ, որ Հայաստանը վերածվի Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիմակայության ասպարեզի»,- նշեց նա:

Արամ Սաֆարյանը հավելեց, որ չհրաժարվելով արտաքին քաղաքականության բազմավեկտոր կուրսից՝ անհրաժեշտ է պահպանել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հատուկ մակարդակը՝ հաշվի առնելով շատ գործոններ:

«Ռուսաստանի հետ հարաբերությունները օբյեկտիվ պատճառներով Հայաստանի համար հատուկ նշանակություն ունեն: Քաղաքական ուժերը պետք է հաշվի առնեն Ռուսաստանի հետ սերտ համագործակցության փաստը ռազմա-քաղաքական, ռազմա-տեխնիկական, տնտեսական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում» շեշտեց նա:

Արամ Սաֆարյանը նշեց, որ նոր իշխանությունները պետք է պահպանեն եւ զարգացնեն հարաբերությունների այն մակարդակը, որը գոյություն ունի ոչ միայն միջպետական մակարդակում, այլեւ քաղաքական եւ տնտեսական վերնախավերի, գիտական եւ հումանիտար շրջանակների միջեւ:

«Անհրաժեշտ է հաշվի առնել միջպետական, բազմակողմ հարաբերությունների (ՀԱՊԿ, ԵՏՄ) սերտ կապը, ինչպես նաեւ ռազմա-տեխնիկական համագործակցության մակարդակում (Գյումրիում ռազմաբազան, արտոնյալ գներով ռուսական զենքի գնումը)»,- հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը կրկին վերադառնում Ռուսաստանի գիրկը
Ոմանք կապ են տեսնում Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության փոփոխության եւ օգոստոսի 23-ին Պուտինի հետ...
«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը կրկին վերադառնում Ռուսաստանի գիրկը
Ոմանք կապ են տեսնում Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության փոփոխության եւ օգոստոսի 23-ին Պուտինի հետ...
Կան հարցեր, որտեղ ՀՀ–ն ունի հարցադրումներ ՌԴ–ին եւ գուցե կլինեն սուր մեկնաբանություններ. Խանդանյան
Երբ կողմերը խոսում են նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին, պետք է ամբողջության մեջ...
ՍԱՏՄ-ն ՌԴ-ից պաշտոնական ծանուցում չի ստացել՝ ՀՀ-ից ներկրված ելակի մեջ վտանգավոր պեստիցիդ հայտնաբերվելու մասին
Արդյունքում՝ հայտնաբերվել է 0,152 մգ/կգ տեբուկոնազոլ…
Սյունիք են ժամանել ՌԴ ԱԳՆ առաջադեմ խմբի դիվանագետները
Զրույցի ընթացքում խմբի ղեկավար Ս.Ա.Չաշչիխինը պատմել է տարբեր ոլորտներում համագործակցության խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների...
Լավրովի հայտարարությունը կասկածի տակ է դնում ՌԴ-ի կառուցողական ներգրավվածությունը կարգավորման հարցում․ ԱԳՆ
Երբեմնի միջնորդական առաքելություն ստանձնած, 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը…
Ամենաշատ