News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է հասնի եւ Ադրբեջանից անցնի մտավոր կապիտալի զարգացմամբ: Այս մասին նոյեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գագիկ Հարությունյանը:

Փորձագետի խոսքով՝ մեր առջեւ ծառացած մարտահրավերներին արժանի հակազդեցության համար անհրաժեշտ է զարգացնել մեր գլխավոր կապիտալը՝ ինտելեկտը եւ բարձր որակավաորմամբ կադրերին:

«Երրորդ հանրապետության գլխավոր ձեռքբերումը՝ ղարաբաղյան պատերազմի հաղթանակը, հնարավոր դարձավ տեխնոլոգիաների եւ մարդկային կապիտալի շնորհիվ, սակայն հաջորդող տարիներին մենք այս առավելությունը կորցրեցինք»,- նշեց Գագիկ Հարությունյանը:

Փորձագետը հավելեց, որ դրա կարեւոր վկայությունն է թեկուզ եւ այն փաստը, որ Ադրբեջանի բուհերի վարկանիշը այսօր ավելի բարձր է, քան հայկական բուհերինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ