News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի հայտարարել իր գաղափարախոսության մասին եւ հավաքվում է մեկ անձի պաշտամունքի  շուրջ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը։

«Անձերին չեմ ուզում համեմատել, բայց ո՞րն է այդ ցուցակի գաղափարախոսությունը: Հայտարարվե՞լ է այդ մասին, որ հանրությունը հասկանա եւ հետագայում գնահատականներ տա դրան:Դուք լիբերա՞լ են, սոցիալի՞ստ, կա նման բան: Եթե քաղաքական ուժը չունի գաղափարախոսություն եւ հավաքվում է մեկ անձի շուրջ, պաշտամունքի առարկա դարձնում  քաղաքական ուժի լիդերի ուսապարկը, ինձ համար անհատները դառնում են երկրորդական»,-ասաց Սամվել Նիկոյանը։

Նրա կարծիքով՝ ՔՊ-ում անձերի պաշտամունքի խնդիր կա, ինչը քաղաքական դաշտում ժամանակավոր երեւույթ է։

«Այստեղ կուռքերի ստեղծման խնդիր է, անձի պաշտամունքի խնդիր է: Կռապաշտության տարրերը քաղաքական դաշտում ժամանակավոր երեւույթներ են, այդ ժամանակները վաղուց անցած են»,-հավելեց նա։

Սամվել Նիկոյանը նշեց, որ հնարավոր է, որ խելացի երիտասարդներ են հավաքվել կուսակցությունում, սակայն դա քիչ է, երբ նրանք չգիտեն՝ ինչ են անելու։

Սամվել Նիկոյանը չցանկացավ անդրադառնալ եւ մեկնաբանել նախկին հանրապետական պատգամավորներ Շիրակ Թորոսյանի եւ Ֆելիքս Ցոլակյանի «Իմ քայլի» ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրվելը։

Տպել
Ամենաշատ