News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ենթադրաբար՝ Ռուսաստանի կառավարության հետ կապված հաքերները հարձակում են իրականացնում ամերիկյան կառավարական գործակալությունների, ուղեղային կենտրոնների եւ մասնավոր ընկերությունների համակարգիչների վրա՝ ԱՄՆ Պետքարտուղարության աշխատակցի անունից ուղարկելով վնասաբեր ծրագրերով վարակված էլեկտրոնային նամակներ, հայտնում է Reuters-ը:

Նոյեմբերի 14-ին սկսված գործողության շրջանակում ենթադրաբար APT29 խմբի անդամ եւ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության համար աշխատող հաքերները էլեկտրոնային նամակներ են ուղարկում ԱՄՆ Պետքարտուղարության աշխատակից Սյուզան Սթիվենսոնի անունից: Ստացողներին առաջարկվում է բեռնել իբր Հիզեր Նոյերթի գրած նամակները, ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  նախատեսում է նշանակել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ: Այս նամակները բացելու դեպքում տեղադրվում է վնասաբեր ծրագիրը, որը հաքերներին ապահովում է օգտատիրոջ համակարգչին լայն հասանելիությամբ, Reuters-ին ասել է ամերիկյան FireEye ընկերության ներկայացուցիչը, որը զբաղվում է կիբեռանվտանգությամբ:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ հարձակման են ենթարկվել FireEye-ի ավելի քան 20 հաճախորդներ, այդ թվում՝ ռազմական գործակալություններ, իրավապահ մարմիններ, Պենտագոնի կապալառուներ, մեդիայի ընկերություններ եւ դեղագործական ֆիրմաներ: CrowdStrike-ը եւ FireEye-ը չեն հստակեցրել, թե կոնկրետ որ ընկերություններն են հարձակման ենթարկվել եւ դրանցից քանիսին է վնաս հասցվել:

Հակավիրուսային սոֆթի մշակման ռուսական Kaspersky Lab ընկերությունը հաստատել է, որ այդ հարձակումները APT29-ից հաքերների ձեռքի գործն է, որոնք անցյալ տարվանից ակտիվություն չէին դրսեւորում: Reuters-ին չի հաջողվել մեկնաբանություն ստանալ Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպանատնից: Մոսկվան մշտապես հերքել է այն մեղադրանքները, որ հովանավորում է ԱՄՆ-ի դեմ հաքերային հարձակումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ