News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել ազատ առեւտրի գոտի ստեղծելու հարցում, հայտնում է Press TV-ն:

«Մենք պայմանավորվել ենք երկու երկրների միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծել, այս կերպ մենք կկարողանանք համատեղ ձեռնարկություններ հիմնել»,- ասել է Ռոհանին իրաքցի գործընկեր Բարհամ Սալեհի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ մոտ ապագայում պետությունների միջեւ առեւտրի ծավալը կմեծանա մինչեւ 20 մլրդ դոլար:

Սեպտեմբերի սկզբին հայտնի էր դարձել, որ Իրաքը Իրանի հետ առեւտուր կատարելիս դոլարից հրաժարվել է ազգային արժույթի օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ