News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Հին Լիկիայի համադաշնության ամենահայտնի քաղաքներից մեկի` Միրայի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է 1800 տարի առաջ մատանին զարդարող հազվագյուտ, փորագրված քար, հայտնում է Daily News-ը:

Քարը հրաշալի պահպանվել է: Դրա վրա պատկերված են մարտակառքերի մրցումներ:

«Քարը պատրաստված է հասպիսից: Դրա վրա մարտակառք է պատկերված՝ 4 ձիերով լծված: Զարմանալի է, բայց բացի կենդանիներից, քարի վրա կարելի է տեսնել շրջապատող ճարտարապետությունը: Եվ այս ամենը պատկերված է 1 սանտիմետրի վրա», — ասում է Աքդենիզ համալսարանից Նեւզաթ Սեւիկը:
Քարը գտնվել է գերեզմանի հետազոտության ժամանակ: Ըստ պրոֆեսորի, մատանին կարող էր պատկանել ձիավարին: 

Այս տարի հնագետները մտադիր են Միրայում ավարտել պեղումները եւ կենտրոնանալ նրա հինավուրց նավահանգստի՝ Անդրիակեի ուսումնասիրության վրա: Միրան միակ քաղաքը չէ, որը գրավում է աշխարհի բոլոր հետազոտողների ուշադրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news