News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռեր» կուսակցության կազմակերպած  ավտոերթի մասնակիցները հասել են Արցախ։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։

«Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանին եւ կուսակցության մյուս անդամներին Արցախի սահմանների մոտ դիմավորեցին աղուհացով, զուռնա-դհոլով։

«Այսօր պատմական օր է, այսօր մենք այստեղ վերստին միավորվեցինք մտքով, կամքով, հոգով եւ շուտով նաեւ գործով, որպեսզի  հնարավոր լինի Արցախի դե յուրե միացումը Հայաստանի Հանրապետությանը։ Սա խորհրդանական տեղ է բացասական խարանով, բայց մենք այսօր մաքրեցինք դա աղ ու հացի սրբությամբ»,-ասաց կուսակցության անդամ, կուսակցության ցուցակի առաջնորդ Վարուժան Ավետիսյան։

Նշենք, որ այսօր Արցախում տեղի կունենա «Սասնա ծռեր» կուսակցության համագումարը եւ Արցախում կստեղծվի «Սասնա ծռերի» քույր  կուսակցությունը։

Նշենք, որ 2015 թվականի հունվարին  «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կազմակերպած ավտոերթը կասեցրել էին Բերձորում եւ ծեծի ենթարկել ավտոերթի մասնակիցներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ