News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մոլորակի վրա դինոզավերերի հայտնվելուց մոտ 315 տարի առաջ գիտությանն անհայտ սողունը երկրի վրա 28 փոքր հետքեր է թողել, հաղորդում է LiveScience-ը:

Նրա թաթերի հետքերը հայտնաբերվել են Գրանդ Կանյոնի ազգային պարկում՝ (ԱՄՆ, Արիզոնա նահանգ) կվարցային ավազաքարի բեկորի վրա:

Դրանց նայելով, կարելի է կարծել, որ կենդանին մի կողմից մյուս կողմն է շարժել՝ ասես պարել է: Գիտնականները մի քանի վարկած են առաջ քաշել, որը բացատրում է սողունի խորհրդավոր քայլվածքը: Նախ՝ սողունը կարող էր ուժեղ քամու ուղղությանը հակառակ գնալ: Երկրորդ՝ թեք մակերեւույթով սողալ:

«Ոչ ոք ճշգրիտ չգիտի, թե ինչու է սողունը այդքան տարօրինակ քայլել, բայց մեկ բան հստակ է. այդ հետքերը պարկում ամենահինն են», — ասել է Նեւադայի համալսարանից Սթիվեն Ռոուլենդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ