Տեղական աղբյուրները հայտնել են Սիրիայի Դեր Զոր նահանգում միջազգային կոալիցիայի հարվածների հետեւանքով առնվազն 40 քաղաքացիական անձանց զոհվելու մասին, փոխանցում է ՍԱՆԱ-ն:
Նշվում է, որ միջազգային կոալիցիայի ՌՕՈՒ-ն Դեր Զոր նահանգի հարավում հարվածներ է հասցրել Ալ Բաքաան գյուղին:
Ըստ հաղորդագրության՝ ավիահարվածների հետեւանքով զոհվածների մեծամասնությունը կանայք եւ երեխաներ են: