News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարման քրեաօլիգարխիկ համակարգը, որ գոյություն ուներ նախքան հեղափոխությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ոչնչացվել է, եւ այդ պայմաններում «ձայն բերողի» ինստիտուտի կարիքը չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով, նախկինում մարդիկ ձայն բերում էին, որ հետագայում հայտնվելով ԱԺ-ում դրա դիմաց գործող իշխանությունից որոշակի արտոնություններ, քվոտաներ ստանան՝ կապված հարկեր չմուծելու, կամ ինչ-որ մենաշնորհներ ստանալու հետ: «Հիմա վարչապետը հայտարարել է, որ ներկրումն ազատ է, հարկերը բոլորը մուծում եմ,. հետեւաբար անիմաստ է, որ «ձայն բերող» օլիգարխը մտնի ՀՀԿ-ի ցուցակ: Երկրորդ, «ձայն բերողները» որպես կանոն լինում են իշխող ուժի մեջ. այսինքն նրանք չեն ցանկանում լինել իրեն ընդդիմադիր ՀՀԿ-ի ցուցակ»,-ասաց նա:

Արմեն Բադալյանը նկատեց, որ ՀՀԿ ցուցակում առաջին հորիզոնականներում քաղաքական դեմքեր են, բայց երբ մի փոքր ներքեւի հորիզոնականներն ենք նայում, տեսնում ենք, որ այնտեղ գործիչներ են, որոնց նկատմամբ խիստ բացասական վերաբերմունք կա հասարակության մեջ:

Քաղտեխնոլոգը կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ն իշխանությունը կորցնելուց հետո պարտավոր էր ադապտացվել ստեղծված իրավիճակին, ռեբրենդինգ անել, սակայն  ցուցակին նայելով այդ ռեբրենդինգը չի երեւում: «Նրանց ցուցակի առաջին տասնյակն է միայն քաղաքական դեմքերից կազմված, մնացածը հին գործիչներն են, որոնք չպետք է լինեին ցուցակում: 7-րդ հորիզոնականից հետո լրիվ նոր գործիչներ պետք է լինեին, բայց մենք տեսնում ենք, որ այդպես չէ, ու դա ՀՀԿ-ի կողմից կոպիտ սխալ է»,-ասաց նա:

Արմեն Բադալյանը ընդգծեց, որ թեեւ ՀՀԿ ցուցակը գլխավորում է Վիգեն Սարգսյանը, սակայն կուսակցության նախագահը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ի հակառակոդները հայտարարելու են, որ ձայն տալով ՀՀԿ-ին, մարդիկ ձայն են տալու Սերժ Սարգսյանին, այսինքն նրան, ում ժողովուրդը մերժել է ապրիլ-մայիսին: Սա, ըստ նրա, ՀՀԿ-ի երկրորդ կոպիտ սխալն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ