News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ Կենտրոնական հետախուզության վարչության (CIA) ներկայացուցիչների հետ քննարկել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը, հաղորդում է RT-ն՝ հղում անելով Bloomberg-ին:

Թրամփն այս հայտարարությունն արել է լրագրողների հետ զրույցում՝ նախքան ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգ այցելելը, անտառային հրդեհներից տուժողների հետ հանդիպելու համար:

Այպիսով նա արձագանքել է լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկատվությանը, որ ըստ ԿՀՎ-ի, լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հրամանը տվել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը:

Հիշեցնենք, որ Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են այդ նպատակով Ստամբուլ ժամանած հատուկ ծառայության աշխատակիցները։ Էր Ռիադը Խաշոգջիի անհետանալուց հետո միայն 2 շաբաթ անց է ընդունել, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։ Բայց հոկտեմբերի 25-ին սաուդցի դատախազը հայտարարել է, որ դա կանխամտածված սպանություն էր: Նշենք, որ Խաշոգջիի աճյունը դեռեւս չի գտնվել: Համենայնդեպս, պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն լրատվամիջոցները հայտնել են, որ նրա մարմինը գտնվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսի նստավայրի տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ