News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ հայտարարել է, որ ԱՄՆ-ից թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հնարավորության հարցը տվյալ պահին չի քննարկվում, սակայն չի բացառել, որ հետագայում կարող է վերադառնալ դրան: ԱՄՆ առաջնորդը այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տանը՝ նախքան Քալիֆորնիա մեկնելը, հաղորդում է Fox News-ը:

«Դա չի քննարկվում <...> Մենք դա (Գյուլենի շուրջ ստեղծված իրավիճակը) միշտ հաշվի ենք առնում, բայց ոչ այս պահին», - ասել է պետության ղեկավարը `պատասխանելով քարոզչի արտահանձնման հնարավորության մասին հարցին:

«Այժմ մենք Թուրքիայի հետ շատ լավ ժամանակներ ենք ապրում: Ինչպես գիտեք, նա (Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը) պաստոր Բրանսոնին վերադարձրել է ԱՄՆ... Մենք Թուրքիայի նախագահի հետ շատ լավ հարաբերություններ ունենք»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը՝  Էրդողանին իր ընկերը, «ուժեղ եւ խելացի մարդ» անվանելով:

Ուրբաթ  ԱՄՆ արդարադատության նախարարությունից ՏԱՍՍ-ին ասել էին, որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության ֆոնին Գյուլենի արտահանձնման հնարավորության մասին քննարկումներ չեն կատարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ