News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 12
Տեսնել լրահոսը

Օրդուի նահանգապետ Սեդար Յավուզը հայտարարել է, որ այդ նահանգում գտնվող հույն ուղղափառ պատմական եկեղեցին, որը ներկայում Թաշբաշը է կոչվում, պետք է վերականգնվի և քաղաքային թանգարանի վերածվի։

Ինչպես տեղեկացնում է Akunq.net–ը, Օրդուի նահանգապետ Սեդար Յավուզը շեշտել է, թե այդ քայլը պայմանավորված է զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով։  Եկեղեցի այցելած նահանգապետը շրջել է այնտեղ, տեսել եկեղեցու վիճակը, ապա հարցազրույց տվել լրագրողներին` մասնավորապես հայտնելով, որ այդ նախագիծն ավարտին հասցնելու նպատակով աշխատանքներ են իրականացվում Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության և Արևելասևծովյան շրջանի զարգացման գործակալության հետ:

Յավուզը նաև հաղորդել է, որ Օրդու քաղաքում աշխատանքներ են տարվում նաև հնագիտական թանգարան ստեղծելու ուղղությամբ և նշել. «Օրդուն օրըստօրե զարգանալու և աճելու է: Այստեղ ապրող մեր եղբայրներն էլ դրանից օգտվելու են` տնտեսական և մշակութային առումներով»:

Նահանգապետ Յավուզը հայտնել է, որ էական աշխատանքներ են կատարվում նաև պատմական հուշարձաններով հարուստ Ֆաթսա և Ունիե գավառներում ու շեշտել մշակութային կոթողներին «տեր կանգնելու» անհրաժեշտությունը:

Նահանգապետը բնականաբար նկատի ունի թուրքավարի «տեր կանգնելը», երբ տեղի եկեղեցիները և ոչ թուրքական այլ մշակութային կոթողները վերանորոգվում են` միմիայն զբոսաշրջությունը զարգացնելու նկատառմամբ և հաճախ վերածվում թանգարանի կամ մշակույթի կենտրոնի` այդպիսով կորցնելով իրենց բուն գործառույթները:

Հիշեցնենք, որ նախկինում հունաշատ եւ հայաշատ քաղաք եղած Օրդուում գտնվող այս եկեղեցին կառուցվել է 1853 թ.: Թաշբաշը եկեղեցին 2000 թ. ապրիլի 10-ից մինչ այժմ օգտագործվում էր նաև որպես մշակութային կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news