News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մանկության տարիներին մեզանից շատերը երազում էին գերունակություններ ունենալ: Ինչպես պարզվել է, եթե ոմանց համար դա միայն երազանք էր, ապա որոշ գիտնականների համար գործելու կոչ: Ամեն դեպքում միայն այսպես  է հնարավոր բացատրել առանձին հետազոտողների կողմից էլեկտրոնային մաշկի ստեղծման փորձերը, հաղորդում է Planet Today-ը:

Իհարկե, այս մաշկը ձեզ ոչ մի  գերբնական ունակություններով չի օժտի, բայց լիովին կարող է որպես կողմնացույցի փոխարինող ծառայել: Գիտնականները միլիմետրերի հասնող իրենց հայտնագործությունը հագեցրել են մագնիսական դաշտի սենսորներով, որոնք պետք է  գեոմագնիսական դաշտեր որսան:

Նման կերպ, պարզվում է, կարելի է հեշտությամբ պարզել բիոկողմնացույցի կրողի դիրքի փոփոխությունը եւ այն փոխանցել համակարգչին:

Սակայն նախքան իրենց հայտնագործության մասին հայտարարելը, հետազոտողները ստուգողական փորձ են կատարել: Այդ գործընթացի ժամանակ բաշխել են լարվածությունը: Ավելի ցածրը համապատասխանում էր հարավին, իսկ ավելի բարձրը համապատասխանում էր հյուսիսին: Դրանից հետո էլեկտրոնային մաշկի կրողը զբոսնել է փողոցով՝ մի քանի անգամ փոխելով ճանապարհի ուղղությունը: Հայտնագործությունն այդ մասին հեշտությամբ հայտնել է ստեղծողներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ