News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների Գյուղատնտեսության նախարարությունը  եւ ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղերի որակի վերահսկման վարչությունը (FDA) համաձայնեցրել  են լաբորատորիայում աճեցված մսից սննդամթերքի վաճառքի կարգավորման հետ կապված հիմնական հարցերը, հաղորդում է DW-ն՝ հղում անելով կողմերի համատեղ հայտարարությանը:

FDA փորձագետները կվերահսկեն կենդանիների բջիջների հավաքումը եւ դրանց աճեցումը, իսկ նախարարության ներկայացուցիչները կվերահսկեն սննդամթերքի արտադրությունը եւ պիտակավորումը:

Փաստաթղթի լրացուցիչ մանրամասները մշակման փուլում են: Կողմերը համոզված են, որ այդ փաստաթղթում արտացոլված շրջանակային ծրագիրը «կարող է հաջողությամբ իրականացվել» եւ «երաշխավորում է այդ կերպ ձեռք բերված արտադրանքի անվտանգությունը:

Ներկայումս ԱՄՆ-ում փորձանոթից միս չի վաճառվում: Սակայն, որոշ ընկերություններ աշխատում են նվազեցնել ծախսերը եւ մտադիր են շուտով լաբորատորիաներում բջիջների կուլտուրայի ձեւով աճեցված մսից ստացված մթերքները շուկա դուրս  բերել:

Ի տարբերություն Եվրամիության, ԱՄՆ-ում, լաբորատորիաներում մսի աճեցումը վիճելի թեմաների շարքում չէ: Փորձանոթից  միս արտադրողները նշում են, որ այս տեխնոլոգիան թույլ է տալիս խուսափել ջերմոցային գազերի արտանետումներից: Իրենց հերթին, ֆերմերները հարցականի տակ են դնում  լաբորատոր պայմաններում ստացված արտադրանքը միս կոչելու օրինաչափությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ