News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքներով նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում երկու մոտեցում կա` ռոտացիոն սկզբունքով կամ կրկին Հայաստանից, սակայն կազմակերպության շատ անդամներ կասկածի տակ են դնում երկրորդ տարբերակի արդյունավետությունը: Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նոյեմբերի 8-ին Աստանայում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների քննարկումների արդյունքներով կան մի քանի մոտեցումներ, այդ թվում, ՀԱԽ որոշմամբ նախատեսված ռուսերենի այբուբենով ռոտացիոն սկզբունքի օգտագործումը (այս դեպքում, հաջորդ պետությունը  Բելառուսի Հանրապետությունն է): Հենց այս սկզբունքի մասին էր ասում Ղազախստանի նախագահը՝ ամփոփելով Աստանայում քննարկումը: Մյուս դիրքորոշումը՝ (Հայաստան) մինչեւ մնացած երեք տարվա ժամկետի ավարտը նշանակել նրա ներկայացուցչին, շատ երկրներ կասկածի տակ են դնում նման քայլի արդյունավետությունը», - ասվում է կազմակերպության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:

«Հավաքական անվտանգության խորհուրդը կշարունակի այս հարցը, ավանդույթի համաձայն, քննարկել կառուցողական փոխգործակցության եւ գործընկերության  ոգով: Միեւնույն ժամանակ, ուզում եմ  հատկապես նշել, որ ցանկացած դեպքում որոշումը կընդունվի ՀԱՊԿ-ի վեց երկրների ձեւաչափով՝ կոնսենսուսի հիման վրա, բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով», - ասվում է կազմակերպության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:

«Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ հավաստիացնել, որ Քարտուղարությունը եւ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբը լիովին կատարում են կազմակերպության անդամ պետությունների անվտանգության ապահովման վերաբերյալ ՀԱԽ-ի խնդիրները», - ասվում է մեկնաբանության մեջ:

Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից վաղաժամ հետ էր կանչել իր ներկայացուցչին՝ Յուրի Խաչատուրովին, նրա պաշտոնակատար էր դարձել Վալերի Սեմերիկովը: Միեւնույն ժամանակ, Երեւանը պնդում է, որ մինչեւ 2020 թվականը ղեկավարի պաշտոնում պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչը:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը նախօրեին հայտարարել էր Աստանայի գագաթաժողովում նոյեմբերի 8-ին ընդունված որոշման մասին, որ Հայաստանի ներկայացուցիչից հետո Բելառուսի ներկայացուցիչը պետք է զբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Ավելի ուշ, Բելառուսի նախագահը, Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ այդ պաշտոնում նա երեք թեկնածուի է տեսնում:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել էր, որ բացատրություններ կպահանջի Լուկաշենկոյից եւ Նազարբաեւից ՀԱՊԿ-ի իրավիճակի վերաբերյալ իրենց հայտարարությունների կապակցությամբ: Մասնավորապես, Փաշինյանը նշել էր, որ Լուկաշենկոն չպետք է պատմեր ՀԱՊԿ-ի նիստի մանրամասների մասին, որը տեղի է ունեցել փակ դռների հետեւում, հատկապես կազմակերպության անդամ չհանդիսացող երկրի ներկայացուցիչին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ