News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հարյուրավոր փրկարարներ եւ դատական փորձագետներ շարունակում են փնտրել Քալիֆորնիայի պատմության մեջ ամենամահաբեր հրդեհի հետեւանքով զոհված մարդկանց դիերը։ Զոհերի թիվը շարունակում է աճել, ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 70 մարդ, փոխանցում է «Գոլոս Ամերիկին»։

Սակայն այդ թիվը դեռ վերջնական չէ՝ Փարադայզի եւ շրջակայքի ավելի քան 1000 բնակիչ անհայտ կորել են։ Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր ժամանել այստեղ։ Նա հայտնել է, որ ցանկանում են օգնություն ցուցաբերել տուժածներին եւ կրկնել է, որ հրդեհի գլխավոր պատճառը անտառների պահպանության նկատմամբ անփույթ վերաբերմունքն է։

Սան Ֆրանցիսկոյից 280 կմ հյուսիս գտնվող Փարադայզից որ հեռու բռնկված «Քեմփ» հրդեհը սկսվել է նոյեմբերի 8-ի գիշերը։ Ականատեսների խոսքով՝ կրակը ոչնչացրել է գրեթե բոլոր քաղաքային շենքերը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ