News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրիտանական Sainsbury's սուպերմարկետների ցանցը եկող շաբաթ կսկսի յուրահատուկ ուտեստ վաճառել։ Երկրով մեկ 250 խանութներ տապակած մորեխներ կստանան՝ տեղեկացնում է The Guardian-ը։

Խրթխրթան մորեխները նախատեսված են տակոյի, լապշայի կամ աղցանների մեջ ավելացնելու համար։

«Միջատներից ուտեստներն այլեւս պետք չէ դիտարկել որպես կատակ կամ քաջության փորձություն։ Սպառողները գնալով ավելի են ձգտում ուսումնասիրել սպիտակուցի այս նոր աղբյուրը։ Որախ ենք, որ մեր սուպերմարկետը Բրիտանիայում առաջինն է առաջարկում ուտելի միջատներ»,- հայտարարել է Sainsbury's բրենդի ղեկավար Ռեյչլ Էյրը։

Մորեխների մեկ բաժինը 1,5 ֆունտ սթեռլինգ կարժենա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ