News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի աշխատակից Քիրսթեն Ֆոնթենրոուզը, որը համակարգում էր Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները, որոշել է հրաժարական տալ, հայտնում է The New York Times-ը։

Թերթի տվյալներով, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա Էր Ռիադ գործուղումից վերադարձել է։ NYT-ն պատճառը չի կարողացել ճշտել, սակայն նշում է, որ նա The Washington Post-ի լրագրող Ջամալ Խաշոգջի սպանության գործով Սաուդյան Արաբիայի իշխանությունների նկատմամբ կոշտ քաղաքականության կողմնակից էր։

Նա անձամբ պնդել է, որ պատժամիջոցների ցուցակում ներառեն Սաուդ ալ Քահթանիին՝ սաուդյան գահաժառանգ Մոհամադ բին Սալմանի նախկին խորհրդականին։

Հիշեցնենք, որ Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են այդ նպատակով Ստամբուլ ժամանած հատուկ ծառայության աշխատակիցները։ Էր Ռիադը Խաշոգջիի անհետանալուց հետո միայն 2 շաբաթ անց է ընդունել, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։ Բայց հոկտեմբերի 25-ին սաուդցի դատախազը հայտարարել է, որ դա կանխամտածված սպանություն էր: Նշենք, որ Խաշոգջիի աճյունը դեռեւս չի գտնվել: Համենայնդեպս, պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն լրատվամիջոցները հայտնել են, որ նրա մարմինը գտնվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսի նստավայրի տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ