News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անցյալ տարի ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մեկօրյա այցը Տորոնտո 174 000 դոլար է արժեցել։ Ընդ որում, նա գիշերը քաղաքում չի մնացել՝ տեղեկացնում է Quartz-ը՝ վկայակոչելով դաշնային ծախսերի փաստաթղթերը։

Այս թիվը մթագնել է հոկտեմբերի վերջին Աֆրիկայում նրա շրջագայության ծախսը, որը 95 000 դոլար է կազմել։ Այն Ժամանակ Մելանյան կես օր մնացել էր Կահիրեի InterContinental Cairo Semiramis հյուրանոցում։

Նրա մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշամը, մեկնաբանելով այս ծախսերը, նշել է, որ առաջին տիկնոջ թիմն է պատասխանատու դրանց մի մասի համար։ Նրա խոսքերով՝ թիմը երաշխավորում է, որ «անվտանգության միջոցառումները, բժշկական ծառայությունը, կապի միջոցները, ավտոշարասյան սպասարկումը իրավաբանորեն անհրաժեշտ են պաշտոնական այցերի համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ