News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուղեւորների գրանցման էլեկտրոնային համակարգի խափանումը հանգեցրել է Կահիրեի միջազգային օդանավակայանի աշխատանքի ընդմիջումների, հայտնել է Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Օդանավակայանի աշխատանքներում դժվարությունները շարունակվել են երեք ժամ, որից հետո խափանումը վերացվել է։

Նշվում է, որ օդանավակայանի ղեկավարությունն ու Ավիացիայի նախարարությունն ամեն ինչ արել են, որ ուղեւորներն հարմարավետ զգան իրենց։ Ավիաընկերությունները գրանցումը ձեռքով են կատարել, մի քանի թռիչքներ հետաձգվել են։

Այժմ օդանանավակայանը աշխատում է իր բնական ռեժիմով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ