News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի կառավարության ղեկավարին անվտահության քվե հայտնելու համար պատգամավորների անհրաժեշտ քանակով նամակներ չեն հավաքվել, հայտարարել է վարչապետ Թերեզա Մեյը՝ հանդես գալով Sky News հեռուստաալիքի եթերում։

Ավելի վաղ այս շաբաթ Մեծ Բրիտանիայում կրկին սրվել է քաղաքական ճգնաժամը, որը Թերեզա Մեյի կառավարությանը սպառնում է անվստահության քվեով։ Չորեքշաբթի համաձայնեցված Brexit-ի հարցով ԵՄ-ի հետ համաձայնագրի նախագիծը առաջ է բերել մի շարք պաշտոնյաների դժգոհությունը։

Ի նշան բողոքի հրաժարական են տվել Brexit-ի հարցերով նախարարն ու Աշխատանքի ու կենսաթոշակների հարցերով նախարարը, նրանց հետեւել են մի քանի փոխնախարարներ։

Անվստահության քվեն իշխող Պահպանողական կուսակցությունում գործարկվում է, երբ կուսակցության պատգամավորների 15 տոկոսը համապատասխան պահանջով նամակներ է ուղարկում համայնքների պալատ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ