News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության երկրների գագաթնաժողովի մասնակիցները ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ առեւտրային տարաձայնությունների պատճառով 25 տարվա մեջ առաջին անգամ չեն կարողացել համաձայնեցնել ամփոփիչ փաստաթուղթը։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժան Սյալուն։ Նա նշել է, որ Պապուա Նոր Գվինեան որպես ընդունող երկիր ամփոփիչ կոմյունիկեի փոխարեն միայն հայտարարություն կհրապարակի, փոխանցում է DW-ն։

21 պետությունների մասնակցությամբ գագաթնաժողովի ավարտից մի քանի ժամ առաջ պարզ է դարձել, որ կողմերին չի հաջողվի համաձայնեցնել ավարտական կոմյունիկեն։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի խոսքով՝ ամբողջական կոնսենսուսի հասնելուն խանգարել է առեւտրային քաղաքականության մասին տարբեր պատկերացումները։

Գագաթնաժողովի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ցզիպինը կտրուկ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած America First քաղաքականությունը։ Իր հերթին Փենսը սպառնացել է կտրուկ բարձրացնել Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ