News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 14
Տեսնել լրահոսը

Ամեն տարի նոյեմբերի 19-ին աշխարհում նշվում է Տղամարդկանց միջազգային օրը։ Առաջին անգամ այդ օրը տոնել են 1999թ․՝ Կարիբյան ծովի հարավում երկու խոշոր կղզիներից կազմված Տրինիդադի եւ Տոբագոյի Հանրապետության բնակիչները։ Հետագայում այս տոնն ընդունել են Կարիբյան ավազանի մյուս երկրները, Ավստրալիան, Հյուսիսային ամերիկան, Ասիան, Եվրոպան եւ ՄԱԿ-ը։

Նման տոնի անցկացման գաղափարը հնչել է դեռեւս 1960-ական թվականներին, երբ Մարտի 8-ի նմանությամբ հայտնվեցին փետրվարի 23-ի մասին առաջարկությունները։ Սակայն30 տարի առաջարկությունից բացի ոչինչ չարվեց։ Եվ միայն 1990թ․ պրոֆեսոր Թոմաս Օասթերի նախաձեռնությամբ, ով Միսսուրի-Կանզասի տղամարդկային հետազոտությունների կենտրոնի ղեկավարն էր, ԱՄՆ-ում փետրվարին որոշ միջոցառումներ կազմակերպվեցին։

Այժմ նշվող Տղամարդկանց միջազգային օրվա նախաձեռնողը դոկտոր Ջերոմի Տիլուկսնգխն է՝ Վեստ Ինդիայի համալսարանից։ Նա առաջարկեց սահմանել տղամարդկանց տոն՝ դրանով իսկ ընդգծելով տղամարդու դրական դերը ընտանիքում եւ հասարակության մեջ։ Որպես ամսաթիվ՝ դոկտոր Տիլուկսնգխն առաջարկեց նոյեմբերի 19-ը՝ իր հոր ծննդյան օրը՝ նշելով, որ նրանից կարելի էր օրինակ վերցնել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news