News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում ԱՄՆ հատուկ դեսպանորդ Զալմայ Խալիլզադը հուսով է, որ մինչեւ 2019թ․ ապրիլ թալիբների հետ խաղաղ պայմանագիր կկնքվի՝ տեղեկացնում է Reuters-ը։

Խալիլզադը Քաբուլում է ԱՄՆ-ի, թալիբների եւ աֆղանական կառավարության միջեւ բանակցությունների համար։ Նա լրագրողներին հայտնել է, թե հուսով է, որ «խաղախ համաձայնագիրը կկնքվի մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 20-ը», երբ Աֆղանստանը ծրագրում է նախագահական ընտրություններ անցկացնել։

Նա նշել է, որ պահպանում է խաղաղ բանակցությունների հանդեպ «զգույշ լավատեսությունը»։

Խալիլզադն ասել է, որ բանակցությունների վերջնական նպատակը «խաղաղությունը եւ հաջողակ Աֆղանստանն է, որը սպառնալիք չի ներկայացնում ո՛չ իր, ո՛չ միջազգային հանրության համար»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ