News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը շուրջ երեք շաբաթ կգտնվի հիվանդանոցում եւ պետական դավաճանության գործով դատարանում վերջին խոսք չի ասի, հայտնել է «112 Ուկրաինան»՝ վկայակոչելով նրա փաստաբան Ալեքսանդր Գորոշինսկոյին։ Նրա խոսքով՝ փաստաբանները պատրաստում են դատարանի համար անհրաժեշտ  տեղեկանքները։ «Նա չի կարողանում շարժվել, նա, ինչպես բժիշկները հայտնում են, ծանր վնասվածք է ստացել, նա առնվազն 21 օր կմնա հիվանդանոցում։ Մենք համապատասխան փաստաթղթերը կներկայացնենք դատարան»,-ասել է փաստաբանը։

Յանիկովիչը հոսպիտալացվել է Մոկվայում Սկլիֆոսովսկու անվան կլինիկայում։ Լրատվամիջոցները նշում են որ նա կլինիկա է դիմել անշարժացած վիճակում, ողնաշարի ու ծնկի լուրջ վնասվածքի կասկածով։ Նույն օրը Յանուկովիչը տեղափոխվել է մասնավոր կլինիկա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ