News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բաքվում ձերբակալվել են ընդդիմադիր ակտիվիստների, այդ թվում՝ Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիին։ «Թուրանը» հայտնում է, որ իրավապահ մարմինները Քերիմլիի գտնվելու վայրի մասին եւ նրա մեղադրանքի մասին տեղեկություն չեն հայտնում։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրան եւ եւս 7 հոգու ձերբակալել են նախօրեին երթի ժամանակ, նրանց մեղադրանք է առաջադրվել վարչական զանցանքների մասին օրենսգրքի 513-րդ հոդված հատկանիշներով (պիկետների, ցույցերի, երթերի կանոների խախտումը)։

Այն պատժվում է 300-600 մանաթ տուգանքով կամ 160-240 ժամ հանրային աշխատանքով կամ մինչեւ 2  ամիս կալանքով։

Նախօրեին Բաքվում 50 մարդ է ձերբակալվել։ Ձերբակալման պատճառը ընդդիմադիրների փորձն է եղել երթով անցնել քաղաքի փողոցներով եւ կրկնել Բաքվի պետական համալսարանի ուսանողների երթուղին, որով նրանք անցնել են 1988-ի նոյեմբերի 17-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ