News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշը շարունակում է ընկնել վառելանյութի գների դեմ բողոքների ֆոնին։

Ըստ Ifop-ի հարցումների, որին մասնակցել է 2000 մարդ, միայն 25 տոկոսն է գոհ Մակրոնից։ Հոկտեմբերի հետ համեմատած՝ այդ ցուցանիշն ընկել է 4 տոկոսով։

Մակրոնը, ով իշխանության է եկել 18 ամիս առաջ, խոստացել էր փոխել տնտեսությունն ու վերակառուցել ինստիտուտները։

Նրա կառավարությունը բարձրացրել է վառելանյութի հարկերը, որպեսզի վարորդներին ստիպի էկոլոգիապես ավելի մաքուր ավտոմեքենաներ գնել։ Դա բողոքի ակցիաների պատճառ է դարձել, նախօրեին ցուցարարները երկրի ներսում ճանապարհներ են փակել։ Ակցիաներին մոտ 288 000 մարդ է մասնակցել։ Բողոքներն անկարգությունների են վերածվել։ Ավելի քան 400 մարդ վնասվածքներ է ստացել։ Մի կին մահացել է հրմշտոցից։ առնվազն 157 մարդ կալանավորվել է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ