News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ճապոնիային Կուրիլյան կղզիների հանձնման որեւէ առանձին գործարք չի կարող լինել, տարածքի ավտոմատ հանձնումն անհնար է՝ տեղեկացնում է Ինտերֆաքսը։

Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այս խնդրի լուծման հիմք են վերցրել 1956թ․ խորհրդա-ճապոնական հռչակագիրը։ Կարելի՞ է արդյոք ասել, որ սա նշանակում է ինչ-որ տարածքների ավտոմատ հանձնում։ Բացարձա՛կ»,- ասել է Պեսկովը։ Նա կարծում է, որ Կուրիլների հարցում կպահանջվի փոխզիջում, որը չպետք է հակասի Ռուսաստանի եւ Ճապոնիայի շահերին։

Պեսկովը նաեւ նշել է, որ Տոկիոյի հետ խաղաղ պայմանավորվածության բանակցությունները կտարվեն հաշվի առնելով Ճապոնիայի դաշնակցային պարտավորությունները եւ այդ երկրի կողմից Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին սատարումը։

«Հանուն արդարության պետք է հիշել, որ չնայած Ճապոնիայի հետ խաղաղ պայմանագրի բարդություններին՝ այս հարցը պետք է լուծվի։ Այսպիսի բարդ թեմաները, այնուամենայնիվ, լուծելի են, եւ դա ցույց տվեց, օրինակ, Չինաստանի հետ տարածքային բանակցությունների փորձը»,- ասել է մամուլի քարտուղարը։

Վլադիմիր Պուտինը Սինգապուր կատարած իր այցի ընթացքում հանդիպել էր Սինձո Աբեի հետ։ ՌԴ նախագահը նոյեմբերի 15-ին ասել էր, թե Ճապոնիան պատրաստ կլիներ վերադառնալ 1956թ․ հռչակագրի հիման վրա խնդրի քննարկմանը, սակայն հռչակագրում եւս ամեն ինչ հստակ չէ։ Ավելի ուշ ճապոնական Asahi Shimbun-ը հայտնել էր, թե Աբեն Պուտինի հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ Կուրիլյան կղզիների հանձնման դեպքում այնտեղ ամերիկյան ռազմաբազաներ չեն տեղակայվի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ֆինլանդիայում կստեղծվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ ՌԴ սահմանից 140 կիլոմետր հեռու
ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ Ռուսաստանի հետ սահմանի մոտ...
Ամենաշատ