News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիին սպանողները, հավանական է, նրա անդամահատված մարմինը Թուրքիայից ուղեբեռով են դուրս բերել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ տեղեկացնում է CNN Turk-ը։

Նրա խոսքերով՝ վարկածներից մեկի համաձայն, լրագրողին սպանողները սպանությունից 3-4 ժամ հետո հեռացել են երկրից։ «Հնարավոր է՝ նրանք Խաշոգջիի անդամահատված մարմինը ուղեբեռով են տարել՝ դիվանագիտական անձեռնմխելիության շնորհիվ չբախվելով որեւէ խոչընդոտի»,- ասել է նա։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ լրագրողի սպանության գործով ձերբակալվել է 21 մարդ, որոնցից 5-ի համար մահապատիժ կպահանջվի։

Հիշեցնենք, որ Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել, սակայն այժմ ընդունում է, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դա մանրամասն կազմակերպված սպանություն է եղել։ Խաշոգջիի մարմինը դեռեւս չի գտնվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ