News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հաագայի բողոքական եկեղեցին արդեն երեք շաբաթ շուրջօրյա պատարագ է անում, որպեսզի հայկական ընտանիքին երկրից չվտարեն։

Տեղի օրենքների համաձայն՝ իշխանությունները չեն կարող մտնել եկեղեցի, քանի դեռ այնտեղ պատարագ է։ Օգտվելով այդ օրենքից՝ տեղի բնակիչներն ու եկեղեցու ներկայացուցիչները որոշել են իշխանությունների ուշադրությունը հրավիրել Թամրազյանների ընտանիքի վրա՝ տեղեկացնում է Omroep West հեռուստաընկերությունը։

Ընտանիքը, որտեղ երեք զավակ կա՝ 21, 19 եւ 15 տարեկան, 2010 թվականից ապրում է Նիդեռլանդներում։ Եկեղեցու սպասավորներն ասել են, թե իրենք չեն ուզում հակամարտության մեջ մտնել իշխանությունների հետ, այլ ուզում են նրանց ուշադրությունն այս խնդրի վրա հրավիրել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Թամրազյանների ավագ դուստր Հայարփին հայտարարել էր, թե իրենց ընտանիքը երեք դատական նիստերի արդյունքում փախստականի կարգավիճակ է ստացել, սակայն Հոլանդիայի կառավարությունը բողոքարկել է այն։ Վերջիվերջո, երեք տարի առաջ նրանք մերժում են ստացել, սակայն հուսով են, որ արդարադատության նախարար Մարկ Հերբերտը կօգտվի օրենքով իրեն վերապահված արտոնությունից եւ նրանց չվտարելու որոշում կկայացնի։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ