News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Facebook-ը արտոնագրման հայտ է ներկայացրել այն տեխնոլոգիայի համար, որը որոշում է, թե ովքեր են օգտատիրոջ ընտանիքի անդամները։ Արյունակցական կապերը որոշվում են լուսանկարների եւ գրառումների, ինչպես նաեւ՝ սարքերի մասին տեղեկատվության միջոցով՝ հայտնում է HighTech-ը։

Հայտը ներկայացվել է դեռեւս 2017թ․ մայիսի 10-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ։

Արտոնագրման տեքստում ասվում է, որ ընկերությունը հետաքրքրված է այն տեխնոլոգիայի ուսումնասիրմամբ, որը Facebook-ին կօգնի ավելի արդյունավետ թարգեթ անել գովազդը։

Facebook-ն այս հայտը ներկայացրել էր մինչ անվտանգության եւ գաղտնիության ոլորտում աղմուկի բարձրացումը, սակայն արտոնագրման հարցը դրված է այն ժամանակ, երբ սոցցանցերի հսկան պայքարում է հասարակության մեջ աճող անվստահության դեմ։

Այն համակարգը, որ Facebook-ը ներկայացնում է արտոնագրման իր հայտի մեջ, կօգտագործի դեմքերը եւ տեքստերը ճանաչելու հնարավորությունները, որպեսզի ավելի լավ հասկանա, թե ում հետ եք դուք ապրում եւ ում հետ փոխգործակցում։ Տեխնոլոգիան հուշումներ է փնտրելու Facebook-ի եւ Instagram-ի ձեր էջերում, ինչպես նաեւ՝ ձեր ընկերների լուսանկարներում։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ