News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Որոշ խոշոր տերություններ Եվրամիության եւ ֆրանկո-գերմանական տանդեմի համար սպառնալիք են ներկայացնում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում։ Գերմանիայում նա մասնակցում է Ազգային վշտի օրվան նվիրված միջոցառումներին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքերով՝ Եվրոպան եւ նրա մեջ մտնող ֆրանկո-գերմանական տանդեմը պարտավոր են թույլ չտալ, որ աշխարհը ընկղմվի քաոսի մեջ, իսկ դրա համար անհրաժեշտ է «մոլորակին ուղեկցել դեպի խաղաղություն»։ «Հենց դրա համար Եվրոպան պետք է լինի ավելի ուժեղ եւ ավելի վստահ, նա չի կարող խաղալ անհրաժեշտ դերը, եթե խաղալիք լինի որոշ մեծ տերությունների ձեռքում, մեծ պատասխանատվությամբ չվերաբերի իր պաշտպանությանն ու անվտանգությանը եւ համաձայնի միջազգային ասպարեզում երկրորդական դերակատարմանը»,- ասել է Մակրոնը։

Մակրոնը ընդգծել է, որ ԵՄ-ում Ֆրանսիայի եւ Գերմանիայի առջեւ կանգնած խնդիրներից է «համընդհանուր եվրոպական պաշտպանական համակարգի ստեղծումը»։ Որպես ընդհանուր խնդիր, նա նշել է նաեւ սահմանների անհրաժեշտ վերահսկողությունը, կիբեռհանցագործությունների դեմ պայքարը, թվային տարածության արդար կարգավորումը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ