News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ընկերությունների մոտ կեսը զգուշանում է Եվրամիության եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրային պատերազմի սաստկացումից։ Այսպիսին են Քյոլնի Գերմանական տնտեսական ինստիտուտի (IW) հարցման արդյունքները։ Նրանց տվյալներով՝ 1111 հարցված ընկերությունների 44 տոկոսը վախենում է առեւտրային պատերազմի սրացումից։ Սակայն փոքր ձեռնարկությունների (մինչեւ 49 աշխատող ունեցող) շրջանում այդ թիվը 48 տոկոս է կազմում։ Եւս 34 տոկոսն այն կարծիքին է, թե իրավիճակը չի սրվի՝ տեղեկացնում է DW-ն։

IW-ի ներկայացուցիչները կարծում են, որ առաջիկա ամիսներին նման անորորշությունը կնպաստի ներդրումների դանդաղեցմանը։ Դա կդժվարացնի արտահանումը ոչ միայն ԱՄՆ, այլեւ ԳԴՀ-ի համար կարեւոր առեւտրային գործընկեր հանդիսացող այլ երկրներ։

Հունիսի 22-ին ուժի մեջ են մտել ամերիկյան որոշ ապրանքների համար Եվրամիության պատժամիջոցները։ Նման կերպ ԵՄ-ն արձագանքել է Եվրոպայից, Կանադայից եւ Մեքսիկայից պղնձի եւ ալյումինի վրա ԱՄՆ-ի սահմանած տուրքերին, որոնք ուժի մեջ են մտել լույս հունիսի 1-ի գիշերը։ Ըստ դրանց՝ պղնձե ապրանքների տուրքը 25 տոկոս է, իսկ ալյումինինը՝ 10 տոկոս։ Խոսքը Եվրոպայից ԱՄՆ արտահանվող 6,4 մլրդ եվրոյի ապրանքների մասին է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ